Միացյալ Նահանգները ձգտում է արհեստական ​​ինտելեկտ ներդնել սպառազինությունների համակարգերում, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության (ՀՕՊ եւ ՀՀՊ) համար: Մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ դա  հաստատել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարի գնումների, լոգիստիկայի եւ տեխնոլոգիաների գծով օգնական Բրյուս Ջեթին, հաղորդում է TASS-ը:

 «Արհեստական ​​հետախուզությունը չափազանց կարեւոր է», - հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան: Նա ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը առաջնորդվում է այն թեզիսով, որ «ժամանակը զենք է»: «Մենք Պիտսբուրգում (Փենսիլվանիա) Կարնեգի Մելոն համալսարանին կից ստեղծել ենք արհեստական ինտելեկտի կենտրոն» – ասել է Ջեթին:

«Մենք փորձում ենք ստանալ արհեստական ​​ինտելեկտի այնպիսի ճարտարապետություն, որն անսասան կլինի, կնպաստի ռեսուրսների բաշխմանը, հետազոտական աշխատանքների անցկացմանը եւ արհեստական ​​ինտելեկտի  ներդրմանը  Զինված Ուժերում (ԶՈւ)  ամբողջությամբ», - ասել է Ջեթին: «Արհեստական ​​ինտելեկտի ստեղծման ոլորտում ջանքեր գործադրվում են, բայց մեզ պարզապես անհրաժեշտ է, այսպես ասած, մի փոքր ավելի լավ կազմակերպվել մարտի համար»:

Միեւնույն ժամանակ, Պենտագոնի պատասխանատու աշխատակիցը խոստովանել է, որ «մարդիկ մտահոգված են, թե արդյոք սպառազինական համակարգերը վերահսկվում են արհեստական ​​ինտելեկտի  միջոցով»: «Կան որոշակի սահմանափակումներ, որոնք կարելի է արհեստական ​​ինտելեկտի միջոցով անել», - ասել է Ջեթին: