Այն, որ կառավարությունը գնում է օպտիմալացման ճանապարհով եւ նախարարությունների թիվը կրճատվելու է, դա հստակ է. թե երբ դա կիրականացվի կախված է նրանից, թե այս ընթացքում որքան հաճախականությամբ կքննարկվի նախագիծը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե կհասցնի՞ նոր ԱԺ-ն փոխել օրենքը եւ կրճատել կառավարության կազմը, այսինքն նոր կառավարությունն արդեն 12 նախարարությու՞ն կունենա, թե սկզբում կլինի 17 նախարարություն, հետո նոր կկրճատվի, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ եթե նախագիծը հաստատվի մինչեւ կառավարության ձեւավորումը, ապա կառավարությունը կձեւավորվի նոր սահմանված քանակով:

Ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածություններին, Մակունցը նշեց, որ այդ մասովգրեթե ամեն բան հստակ է. «Կա մի քանի ճշգրտումների, համաձայնությունների կարիք: Հանձնաժողովների քանակը կարող է փոփոխման ենթարկվի: Այդ ամենը հայտնի կդառնա հունվարի 14-ին, ԱԺ առաջին նիստում»:

Նա հաստատեց, որն մասնավորապես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կգլխավորի Ռուբեն Ռուբինյանը, իսկ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Անդրանիկ Քոչարյանը: