Ազգային ժողովի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վստահեցնում է, որ խորհրդարանը գույքի խնդիր չունի եւ բոլոր նորընտիր պատգամավորները պահեստից կստանան իրենց անհրաժեշտ գույքը։

«Այն գույքը, որն անհրաժեշտ է պատգամավորների համար, պահեստում է եւ կստանան այդ գույքը, այսինքն նման խնդիր չկա։ Գույք բերելը միշտ եղել է պատգամավորների որոշումը, պետությունը չի կարող իտալական գույք գնել իրենց համար, եթե ինչ–որ մեկն ուզում է ունենալ 400 դոլարանոց բազկաթոռ, կարող են գնել։ Ինչ պահեստում է, նոր է, ինչ օգտագործման ենթակա չէ, դուրս է գրվում»,– այսօր՝ հունվարի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2017թ. մայիսին։ Օրերս նա աշխատանքից ազատման դիմում է գրել։