Կրիվոյ Ռոգում շրջանային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանի մահափորձում ոստիկանությունը երեք մարդու է կասկածում

ՈՒՆԻԱՆ-ը հաղորդում է, որ նախաքննության ընթացում ոստիկաննորը վերցրել են տեսահսկող տեսախցիկներից տեսագրություններ եւ պարզել, որ հանցագորությանը կարող է ներգրավված լինել 3 տղամարդ:

Ներկա պահին ոստիկանությունը պարզում է այդ անձանց ինքնությունը եւ որոնում նրանց:

Հունվարի 9-ին անհայտ անձինք ծեծել են շրջանային խորհրդի պատգամավորին, նա հոսպիտալացվել է: Պարզվել է, որ Խոստինսկայա փողոցում անհայտ անձինք, գազի բալոն կիրառելով, հարձակվել են տուժածի վրա եւ մետաղական խողովակի նմանվող առարկայով նրան մարմնական վնասվածքներ հասցրել:

Հարձակվողներն անհետացել են դեպքի վայրից: Հարձակման փաստով Ուկրաինայի ՔՕ 4 հոդվածի 296 մասով (խուլիգանություն), 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 115 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով(մահափորձ) քրեական գործ է հարուցվել:

Ըստ Դնեպրոպետրովսկի մարզի «Բատկիվշչինա» կազմակերպության տեղեկություններով՝ տուժածը «Բատկիվշչինայից» Կրիվոյ Ռոգի Կենտրոնական-քաղաքային շրջանի 34-ամյա պատգամավոր Վադիմ Միրզոյանն է:

«Այս հանցագործությունը հերթական քաղաքական դրդապատճառներ ունեցող միջադեպն ենք համարում եւ պետության ղեկավարությունից պահանջում ենք իրենց հակառակորդների դեմ ահաբեկումը դադարեցնել», –ասվում է «Բատկիվշչինայի» հայտարարությունում, հայտնում է obozrevatel.com-ը:

Կուսակցությունում իրավապահներին կոչ են արել կարճ ժամկետում պարզել եւ պատասխանատվության ենթարկել այս դատապարտելի հարձակման կատարողներին, կազմակերպիչներին եւ որ ամենակարեւորն է պատվիարատուներին եւ այն անձանց, որոնք առնչություն ունեն «Բատկիվշչինայի» ակտիվիստների նախորդ հարձակումների հետ: