2018 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստան է մուտք գործել Հնդկաստանի 21061 քաղաքացի, որոնցից 18095 դուրս է եկել երկրից. Տարբերությունը 2966 է: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում մնացած Հնդկաստանի 2966 քաղաքացուց ըստ 2018-ի տվյալների, կացության կարգավիճակ է ստացել 2000-ը, որոնց մեծ մասը՝ ուսման հիմքով։

Արմեն Ղազարյանը նշեց, որ աճն, անշուշտ նկատելի է, որովհետեւ 2016 թվականին կացության կարգավիճակ ստացել է Հնդկաստանի 1086 քաղաքացի, 2017-ին 938 քաղաքացի:

Նա ընդգծեց, որ այս առումով կան որոշակի մտահոգություններ, մասնավորապես, ինչպիսի ազդեցություն սա կարող է ունենալ մեր աշխատաշուկայի վրա, ինչպիսի կարգավորումներ կան եւ ինչպիսիք ենա նհրաժեշտ նրանց մուտքերի ու ելքերի մասով, ինչպիսի կարգավորումներ կան առողջապահական խնդիրների մասով. «Սակայն այն էֆեկտը, որ մենք տեսանց սոցիալական մեդիայում, ստացավ նաեւ ատելության խոսքի դրսեւորում: Ատելության խոսքը ոչ մեկին ոչ մի լավ տեղ չի տալե, որովհետեւ այն նաեւ վերածվում է գործիքի եւ դրա փորձառությունը հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է»,-ասաց նա: