Թուրքիայի նախագահի ղեկավարած «Արադարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը Twitter–ում գրառում է կատարել Արա Գյուլեր թանգարանին հանձնված մրցանակի հետ կապված։

Մարգար Եսայանը գրել է. «նախագահ Էրդողանից առաջ մենք վախենում էին ասել, որ հայ ենք, ստիպված թաքցնում էինք մեր ինքնությունը։ Իսկ հիմա մեր հանգուցյալ արվեստագետ Արա Գյուլերը պետական բարձր մրցանակի է արժանանում»։

Նշենք, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը տարվա հատուկ մրցանակ է հանձնել Արա Գյուլերի թանգարանին։