Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական հանձնաժողովի տրանսպորտային ենթակառուցվածքների եւ շինարարության ենթահանձնաժողովը քվեարկության միջոցով նախագահ է ընտրել:

Ի սկզբանե Խորհրդի անդամները համակարծիք էին, որ այն պետք է գլխավորի հասարակական կազմակերպության նախագահ Ֆելիքս Փիրումյանը, սակայն նրա հրաժարվեց՝ ինքնաբացարկ հայտնելով:

Արդյունքում երկար քննարկումներից հետո ենթահանձնաժողովի նախագահ ընտրվեց «Արթուն» թունելաշինարարական ընկերության ղեկավար Հմայակ Հարությունյանը: