Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել է Թուրքիայի ոսկու պաշարների մասին հստակ տվյալներ։

Թուրքական ՕdaTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Օմեր Ֆաթիհի գրավոր հարցադրմանն ի պատասխան, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել է, որ Թուրքիայի ոսկու պաշարները կազմում են 840 տոննա։

«2013–2017 թվականներին պետությունը երկրում ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերություններից հարկերի տեսքով ստացել է 304 մլն լիրա։ Մեր երկիրը աշխարոհւմ ամենաշատ ոսկու պաշարներ ունեցող երկրների շարքում 22–րդ տեղում է»,–նշել է նախարարը։