Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման գործընթացը կարող է տեւել 90 օրից մինչեւ 120 օր: Այս մասին CBS News հեռուստաընկերությանը հայտնել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Gazeta-ն:

ԱՄՆ-ի զինծառայողներն արդեն սկսել են դուրս գալ, հաստատել է CBS-ը: Բացի այդ, այս շաբաթ ամերիկացիները սկսեցին տեխնիկայի դուրսբերումը:

«Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գործողությունները կշարունակվեն Սիրիայից դուրս գալու ամբողջ ընթացքում, հաղորդել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 10 միավոր զրահատեխնիկայից եւ ոչ մեծ քանակության բեռնատարներից բաղկացած ամերիկյան պահակախումբը լքել է սիրիական Ռմեյլան հենակետը։  Ընդհանուր առմամբ, Սիրիայում կան 2 հազար ամերիկացի զինվոր։

Սիրիայից զորքերի դուրս բերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ որոշումը հանգեցրեց Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հրաժարականին: Բացի այդ, ԱՄՆ–ը լքում է իր քուրդ դաշնակիցներին՝ Թուրքիայից սպառնալիքի եւ հնարավոր հարձակման ֆոնին, պարզաբանում է հեռուստաալիքը: