Իսպանիայում հանցավոր խմբավորման ձերբակալված անդամների թվում, հիմնականում հայերից բաղկացած, որը զբաղվում էր պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով, Հայաստանի երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքերով, Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտադիտարկում է իրադարձությունները եւ սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ձերբակալվել են, ընդհանուր առմամբ, 83 կասկածյալներ, այդ թվում 28 պրոֆեսիոնալ խաղացողներ:

Հետաքննությունը սկսվել էր 2017թ.–ին: Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին՝ նախապես  երաշխավորելու համար արդյունքները, եւ հազարավոր քաղաքացիների անուններն են օգտագործել, որպեսզի նախապես կազմակերպված խաղերում խաղադրույքներ դնեն:

Հայկական հանցախումբն օգտագործում էր պրոֆեսիոնալ թենիսիստին, որը հանդես էր գալիս որպես բանդային եւ հանցագործ խմբի մնացած մասին կապող օղակ: Այն բանից հետո, երբ նրանք կաշառել են խաղացողներին, բանդայի անդամներն այցելել են նաեւ խաղերին` համոզվելու համար, որ թենիսիստները կատարել են այն, ինչ նախապես համաձայնեցված էր, եւ խմբի մյուս անդամներին կարգադրել են շարունակել խաղադրույքներ կատարել՝ ազգային եւ միջազգային մակարդակով: