Microsoft ընկերությունը Insider Preview ծրագրի մասնակիցներին ուղարկել է Windows 10-ի հերթական թեսթային հավաքածուն՝ 18312 համարով։ Այն իր մեջ կարեւոր փոփոխություն է պարունակում՝ այժմ հաջորդ աբդեյթի ժամանակ համակարգը նախապես իր համար 7 գիգաբայթ սկավառակային տարածք կամրագրի, որպեսզի թարմացման գործընթացը առավելագույնս հարթ եւ անսխալ լինի՝ հայտնում է Vesti-ն։

Ազատ տեղի բացակայությունը ամենատարածված պատճառներից է այն բանի, որ Windows 10-ը չի կարողանում թարմացում կատարել։

7 ԳԲ-ն տարածության միջին ծավալն է, որը «կուտի» Windows 10-ի հաջորդ տարբերակը։ Զբաղեցվող տեղի ճշգրիտ չափը կախված կլինի օգտատիրոջ կողմից գործառույթների եւ լեզվական փաթեթի ընտրությունից։