Falcon 9 հրթիռակիրը՝ Iridium Next արբանյակների հետ միասին, մեկնարկել է ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Վանդենբերգ կոսմոդրոմից։ Այս մասին հայտնում է ընկերության կայքը։

Նշվում է, որ հրթիռի մեջ 10 Iridium Next հեռակոմունիկացիոն արբանյակներ կան։

Ընդ որում, SpaceX-ը մտադիր է Falcon 9-ի առաջին աստիճանի վայրէջքն իրականացնել Խաղաղ օվկիանոսի վրա գտնվող լողացող հարթակի վրա՝ տեղեկացնում է Gazeta-ն։