Րոպեներ առաջ, պատկան մարմինների հապաղման եւ անուշադրության հետեւանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախմբի ֆեյսբուքյան էջից։

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․«Րոպեներ առաջ, պատկան մարմինների հապաղման եւ անուշադրության հետեւանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»։

Հիշեցնենք,որ այդ շենքում է տեղակայված  Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Նրանք ամիսներ շարունակ ահազանգում էին շենքի սարսափելի վիճակի մասին։