ԱՄՆ-ում ոստիկանները ողջ են գտել 13-ամյա Ջեյմի Քլոսին, որին նախորդ տարվա հոկտեմբերին առեւանգել էին նրա ծնողներին Վիսկոնսին նահանգի իրենց սեփական տանը սպանելուց հետո, հայտնում է ABC-ն։

Նշվում է, որ դեռահասին հարազատներին կհանձնեն հունվարի 11-ին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։

Աղջա հորաքրոջ խոսքով՝ Ջեյմիին հաջողվել է փախչել այն վայրից, որտեղ իրեն պահում էին։ Ոստիկանությունում հայտնել են, որ դեռահասի առեւանգման մեջ կասկածվող անձը կալանավորված է։