Քալիֆորնիական համալսարանը իր ուսանողներին ու դասախոսներին խորհուրդ է տվել Չինաստանում գտնվելիս չօգտվել WhatsApp եւ WeChat մեսենջերներից՝ ելնելով այն մտավախությունից, որ Չինաստանի իշխանությունները կարող են օգտատերերի հաղորդագրությունները վերցնել եւ օգտագործել որպես ձերբակալման եւ մեղադրանք առաջադրելու պատրվակ, հայտնում է CNN-ը։

Ըստ լրատվամիջոցի տվյալնների՝ ամերիկյան խոշորագույն համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմի անդամները համալսարանի ադմինիստրացիայից ստացել են էլեկտրոնային նամակ, որում նրանց խնդրում են Չինաստանում գտնվելիս չօգտվել WhatsApp եւ WeChat մեսենջերներից։ CNN-ը նշում է, որ ղեկավարության մտավախությունները կապված են Չինաստանիիշխանությունների կողմից արեւմտյան երկրների քաղաքացիների ձերբակալման դեպքերի հաճախակիացման հետ։