Վերջին տարիներին տեղեկատվական տիրույթի գլխավոր խնդիրներից մեկը դարձած ֆեյք լուրերը հիմնականում տարածվում են տարեցների միջոցով։ Այսպես են կարծում ամերիկացի գիտնականները, որոնք հրապարակել են Science Advances պարբերականի հետեւորդների հետ կատարված հետազոտությնա արդյունքները։

Ֆեյք լուրերի հարցով սոցցանցերում մեծ թվով էջեր ուսումնասիրելուց հետո գիտնականները կատարել են հետաքրքիր եզրահանգում՝ պարզվել է, որ 65 տարեկանից բարձր անձինք ավելի հաճախ են ֆեյք լուրեր տարածում, քան երիտասարդները։

Քանի որ ապագայում էլ ֆեյք լուրերը չեն վերանա, ուստի մասնագետները ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում նման տեղեկատվական հարձակումների դեմ պայքարի միջոցներ մշակելու համար, հայտնում է Planet-today-ը։