«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանու­թյունները ստեղծում են միջգե­րատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական եւ օսական սահ­մանային անցակետերում ապ­րանքաշրջանառության մոնիտորինգին: 

Հանձնաժողովը ղե­կավարելու է Եկամուտների պե­տական ծառայության փոխնախագահը: 

Նախորդ տարվա նո­յեմբերի 30-ին Վրաստանը փո­խանցել է շվեյցարական ՏGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ:

Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տեւելու է 3 ամիս:

Կարելի է ենթադրել, որ ժամանակաշրջանի ավարտից հետո՝ փետրվարի վերջից, սահմանային անցակետերը, ի վերջ կսկսեն գործել, եւ Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում