Ամերիկայի Փենսիլվանիայի նահանգի քահանա, 65-ամյա Դեւիդ Փոուլսոնը կկանգնի դատարանի առջեւ երկար տարիներ երկու պատանու բռնաբարելու համար, տեղեկացնում է NBC News-ը։

Հոգեւորականին 14 տարվա ազատազրկում է սպասվում։

Փոուլսոնն ընդունել է մեղքը եւ ասել, որ զղջում է արածի համար։

Ինչպես տեղեկացնում է Փենսիլվանիայի գլխավոր դատախազ Ջոշ Շափիրոն, երեխաները բռնաբարության պահին եղել են 8 եւ 15 տարեկան։

Ընդ որում՝ երեխաների դեմ ոտնձգելուց հետո ամեն անգամ Փոուլսոնը ստիպել է նրանց ապաշխարել իրենց իսկ կատարած մեղքերի համար։

Տուժածներից մեկն իր խոստովանությունում պատմել է այն մասին, որ այդ վաղեմի հանցագործությունն ազդել է նրա ողջ կյանքի վրա. զոհը երկար տարիներ հոգեբանական խնդիրներ է ունեցել, որոնց պատճառով արդեն հասուն տարիքում զրկվել է ընտանիքից։

Փոուլսոնը մտել է Փենսիլվանիա նահանգի 301 «գիշատիչ քահանաների» ցուցակ, որոնք կանգնել են դատարանի առջեւ համանման հանցագործություն կատարելու համար։

Նահանգի գլխավոր դատախազը հայտարարել է, որ տեղի թեմին քահանայի հանցավոր արարքների մասին հայտնի է եղել դեռեւս 2010թ., բայց այն լռել է այդ աղաղակող հանցագործության մասին ընդհուպ մինչեւ 2016թ. դատարանից ծանուցում ստանալը։

Նրա խոսքերով՝ յոթ տարի շարունակ թեմը թույլ է տվել Փոուլսոնին քահանա աշխատել, թեեւ իմացել է, որ նա մանկապիղծ է։

Փոուլսոնի դեպքից հետո բացահայտվել են այլ հանցագործություններ եւս. նման հանցագործություն կատարելու մեջ մեղադրվում են նաեւ 75-ամյա քահանա Ջոն Թոմաս Սուինին եւ Ջոն Ջենիքը։