Սինգապուրում, հսկիչ անցակետում մի տղամարդու են կալանել։ Ներգաղթի ծառայության աշխատակիցներին կասկածի տեղիք է տվել նրա տաբատի անբնական ձեւը, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով Սինգապուրի ներգաղթի եւ հսկիչ անցակետերի վարչության ֆեյսբուքյան էջին։

Բացի այդ, նրանք մլավոց են լսել, որը գալիս էր նրա տաբատի միջից։ Պարզվել է, որ սինգապուրցին այդ կերպ փորձում էր չորս կատվիկ տեղափոխել։

45-ամյա տղամարդը փորձում էր հատել Սինգապուրի եւ Մալայզիայի սահմանը Թաուս հսկիչ անցակետով։ Բայց նրա խարդախությունը բացահայտվեց։

Կատվիկներին հանձնեցին Սինգապուրի Գյուղսսնդի եւ անասնաբուժական գերատեսչություն, որտեղ նրանց կքննեն բժիշկները։ Մաքսանենգ կենդանիները կարող են սպառնալիք ներկայացնել ոչ միայն մյուս կենդանիների, այլեւ մարդկանց առողջությանը՝ տարածելով այնպիսի հիվանդություն, ինչպիիսն կատաղությունն է։