ԱՄՆ Միսիսիպի նահանգի Փասքագուլա քաղաքի բնակչուհին հեղեղատարի մեջ փնտրել է իր կորած կատվին, բայց փափլիկ կենդանու փոխարեն գտել է երկումետրանոց ալիգատորի, հաղորդում է NDTV-ն:

Բրուք Սնոուն անմիջապես կանչել է կենդանիների վերահսկողության ծառայության մասնագետներին եւ հսկայական կենդանուն դուրս են բերել գետնի մակերեւույթ:

Տեղի իշխանությունները հրապարակել են ալիգատորի տեսանյութը: Կենդանուն բաց են թողել մոտակա ճահիճը: