Երեւանում, հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «JOSE» ակումբի դիմաց, բախվել են BMW մակնիշի 34 PT 977 համարանիշի եւ Opel մակնիշի FL593 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով «JOSE» ակումբի ավտոկայանատեղիից դուրս է եկել, Opel-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել Opel-ին։