Իլոն Մասքի SpaceX տիեզերական ընկերությունը կազատի աշխատակիցների 10%-ին, տեղեկացնում է Մեդուզա-ն՝ հղում կատարելով Ռոյթըրսին։ Կազմակերպությունում աշխատում է մոտ վեց հազար մարդ, այդպիսով՝ կրճատումները կանդրադառնան մոտ վեց հարյուր աշխատակցի վրա։

Ընկերությունում որոշումը բացատրել են «ավելի համեստ» լինելու անհրաժեշտությամբ, որպեսզի շարունակեն սպասարկել այցելուներին, ինչպես նաեւ «հասցնեն ստեղծել միջմոլորակային տիեզերանավեր եւ գլոբալ արբանյակային ինտերնետ»։