Ստամբուլի Ավջըլար թաղամասի դպրոցներից մեկում աղջիկների միջեւ դաժան ծեծկռտուքի տեսագրությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ Ավջըլարի դպրոցներից մեկում մշտապես դպրոցականները դպրոցի նկուղային հարկում ծեծկռտուքներ են սարքում։

Հերթական ծեծկռտուքի տեսագրությունը հայտնվել է համացանցում։ Տեսագրության մեջ աշակերտուհիները դաժանորեն ծեծում են միմյանց։

Աշակերտների ծնողները նշել են, որ իրենք միշտ բողոքել են, որ դպրոցում անառողջ մթնոլորտ է եւ ֆիզիկապես թույլ աշակերտները մշտապես բռնության են ենթարկվում։