Կոնգրեսի շենքի պահապանները կանգնեցրել են Ջո Քանինգեմին, երբ վերջինս փորձում էր շենք մտցնել 6 շիշ գարեջուր, որոնք ցանկանում էր նվիրել մեկ այլ օրենսդրի, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով լրագրող Լաուրա Բարոն-Լոպեսի թվիթերյան գրառմանը։

«Նրան ասացին, որ դա արգելված է»,- պահպանության աշխատակիցների ռեակցիայի մասին գրել է լրագրողը։

«Նորեկ օրենսդրի համար դժվար է ընկերներ գտնել, ուստի ես մտածեցի մեխանիզմը գործի դնել գարեջրի օգնությամբ։ Բարեբախտաբար, իմ գործընկեր Փիթեր Դեֆացիոն այն ի վերջո ստացավ։ Հիմա, ուրեմն, ես արդեն կարո՞ղ եմ միանալ Կոնգրեսում գարեջրի միավորմանը»,- հաղորդմանն այսպես է արձագանքել ինքը՝ Քանինգեմը։

Ավելի ուշ հայտնվել է նաեւ Դեֆացիոյի լուսանկարը, որի համար էլ նախատեսված էր գարեջուրը։