ԱՄՆ էներգետիկայի նախարարության Փրինսթոնի լաբորատորիայի ֆիզիկոսները մշակել են պլազմայի ամրացման եղանակ, որի պրոցեսը նման է երկնային մարմինների ներսում կատարվող պրոցեսին, տեղեկացնում է Planet Today-ը։

Պլազմայի անկայուն կառուցվածքը դժվարացնում է դրա ջերմաստիճանի պահպանումը մագնիսային կոճերի տորոիդալ խցիկի ներսում։ Պլազմայի մարմնի կառուցվածքի խզումները ձեւավորում են երկչափ կղզյակներ, որոնք խախտում են նյութի ամբողջականությունը, ինչպես նաեւ կարող են վնասել սարքավորումը։

Պլազմայի կայունացմանն ուղղված հետազոտություններն իրականացվում են 1980 թվականից, փորձարկումների դեռ վաղ փուլերում հայտնաբերվել է, որ ռադիոալիքների կիրառումը պլազմայի մարմինը պահպանում է ճեղքումներից։ Այսօր ապացուցված է, որ պլազմային նյութի ջերմաստիճանի աննշան տատանումները նույնպես ուժեղացնում են նրա կայունացումը։

Պլազմայում ջերմաստիճանի չափումը առաջ է բերում նրանով անցնող հոսանքի հզորության ուժեղացում։ Ջերմային տատանումները նաեւ խորացնում են կլանման պրոցեսը հաճախական էներգիայի կղզյակների կողմից։ Կղզյակների ներսում էներգիայի կենտրոնացման եւ դրանց աճին խոչընդոտելու համար անհրաժեշտ է բոլոր գործոնների համընկնում, ինչպիսին են պլազմայի մարմնի միջով էլեկտրահոսանքների անցումը, ջերմաստիճանի անհրաժեշտ տատանումը եւ հաճախական էներգիայի կոնցենտրացիան։ Այս պրոցեսի հետագա ուսումնասիրությունը եւ այն վերահսկելու նպատակով ճշգրիտ օրինաչափությունների վերհանումը գիտնականներին թույլ կտան ստեղծել արհեստական աստղ։