Կոստա Ռիկայի եւ Իսպանիայի ոստիկանությունը հայտարարել է 12 մարդու ձերբակալության մասին, որոնք ներգրավված են Կոստա Ռիկայում ամերիկացու առեւանգման մեջ, տեղեկացնում է Ասոշիեյթիդ պրեսը։

Երկու երկրների իրավապահ մարմինները համատեղ գործողություն են իրականացրել, որի արդյունքներով ուրբաթ ձերբակալություններ են կատարվել։

Ամերիկացի գործարար Ուիլյամ Քրեյթոն Կոպկոն առեւանգվել է Կոստա Ռիկայում 2018թ. սեպտեմբերի  24-ին։ Կոստա Ռիկայի իշխանությունները հայտարարում են, որ ամերիկացին ցայժմ գտնված չէ։

Ոստիկանությունում տեղեկացրել են, որ առեւանգվածի ընտանիքը հանցագործներին $950,800 է վճարել բիթկոիններով։

Երեք մարդ ձերբակալվել է Սարագոսայում։ Ոստիկանությունը նրանց է համարում առեւանգիչների ավազակախմբի պարագլուխներ։ Նրանք փախել են Կոստա Ռիկա այն բանից հետո, երբ զոհի ընտանիքը նրանց գրավ է վճարել, հետո որոշ ժամանակ անցկացրել են Կուբայում ու նորից վերադարձել Իսպանիա։ Մյուս ինը կասկածյալները ձերբակալվել են Կոստա Ռիկայի ոստիկանության կողմից։