Հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ժամը 16.00-ից մինչեւ 21.00-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքն աշխատանքի է եղել, Շահամիրյան-3 հասցեի իր բնակարանից գողություն է կատարվել:

Գողերը մտել էին հանրակացարաններից մեկի առաջին հարկի բնակարանը: Նրանք դուռը բացել էին հավանաբար լինգով եւ գողացել հեռուստացույցն ու համակարգչի մոնիտորը: Ահազանգից ժամեր անց ոստիկանները հայտնաբերեցին գողությունը կատարած անձին՝ 43-ամյա Արթուր Դ-ին: