Անկարգություններ են սկսվել Փարիզի Հաղթական կամարի մոտ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում և ռետինե փամփուշտներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ընդվզողների մի մասը սկսել է շշեր ու քարեր նետել ոստիկանների վրա, իրավակարգի պահապաններն արցունքաբեր գազ են օգտագործել։

«Դեղին բաճկոնների» բողոքի ծավալուն ցույցերը Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 12-ից՝ վառելիքի հարկը եւ բենզինի գինը չբարձրացնելու պահանջով։ Ֆրանսիական իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ շարժման մասնակիցները շարունակում են փողոցներ դուրս գալ ողջ երկրում, չնայած Ֆրանսիայի ղեկավարության հայտարարած միջոցներին՝ իրավիճակի հանդարտեցման նպատակով։ Հաճախ բողոքի գործողություններն ուղեկցվում են անկարգություններով եւ ոստիկանության հետ ցուցարարների բախումներով, ջարդերով, խանութներ, բանկեր քանդելով, ավտոմեքենաներ հրդեհելով։