Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելել է հանրահռչակ IKEA ընկերության կենտրոնատեղի Դելֆթ քաղաքում։

Բալայանն ու ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Էշան Թուրաբազը քննարկել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները։

«Առաջին քայլն արդեն ճանապարհի սկիզբն է։ Շարունակեք երազել եւ հավատացեք երազանքին»,- գրել է Բալայանն իր թվիթերյան միկրոբլոգում։