Հեռուստահաղորդավար Մեգին Քելլին եւ NBC News-ը համաձայնության են եկել այնպիսի պայմաններով, ըստ որոնց բարձր վարձատրվող հեռուստահաղորդավարը ընկերությունից դուրս կգա իր 69 մլն դոլար գործարքի մնացորդային գումարով, տեղեկացնում է NBC News-ը։

Հեռուստահաղորդավարի ազատման լուրն ի հայտ եկավ «բլեքֆեյս» գրիմի վերաբերյալ նրա ոչ պոլիտկոռեկտ արտահայտություններից հետո՝ «Մեգին Քելլին այսօր» ծրագրի եթերում։ Այդ տերմինով ԱՄՆ-ում բնորոշում էին երգիծական թատերական կերպարներից մեկին, որը ծաղրում էր սեւամորթ մարդկանց։ Սովորաբար որպես «բլեքֆեյս» գրիմով դերասան հանդես էին գալիս սպիտակամորթները, եւ Քելլին հայտարարել է, թե տարօրինակ բան չի տեսնում նրանում, որ սպիտակ մարդիկ գրիմավորվում են «բլեքֆեյս» ոճով Հելոուինի ժամանակ, միայն թե դա համապատասխանի կերպարին։

Ավելի ուշ հաղորդավարը ստիպված էր ներողություն խնդրել իր արտահայտության համար, բայց  NBC News-ի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ քննադատեցին Քելլիին։

Քելլին NBC News էր եկել Fox News-ից 2017թ. եւ դարձել ամենաբարձր վարձատրվող հաղորդավարներից մեկը հեռուստաբիզնեսում. համաձայն ընկերության հետ կնքած պայմանագրի՝ երեք տարում նա պետք է ստանար 69 մլն դոլար։

Բայց ստեղծված հանգամանքների բերումով նա ստիպված է գոհանալ 30 մլն-ով։