ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ Վաշինգթոնում սպասում է բոլոր դեմոկրատներին՝ կառավարության գործունեությունը վերսկսելու համար, հաղորդում է МК-ն։

«Ես Սպիտակ տանն եմ, սպասում եմ ձեզ»,-գրել է Թրամփը։

Նա նաեւ նշել է, որ կառավարության աշխատանքի դադարեցումը սպառնում է հումանիտար ճգնաժամի վերածվել Մեքսիկայի հետ սահմանին։