Բուլղարիայի հնագույն քաղաք Պլովդիվը ճանաչվել է 2019 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, հաղորդում է Associated Press-ը։

Այս առիթով կազմակերպված տոնական շոուն անցկացվել է «Մենք բոլոր գույներն ենք» կարգախոսով, որին մասնակցել է մոտ 50 հազար մարդ։

Պլովդիվը, որը Բուլղարիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, գտնվում է Բալկանների եւ Ռոդոլի լեռների միջեւ։

Պլովդիվի պատմությունը սկիզբ է առնում 6 հազար տարի առաջվանից, որի վկայությունն են թրակիացիների, հին Հունաստանի ու Բյուզանդիայի ժամանակներից մնացած բազմաթիվ ճարտարապետական կառույցները։