Երևանում այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 17:45-ի սահմաններում, Արարատյան փողոցում, ՀՀ ՊՆ զինվորական հավաքակայանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 70 DO 005 համարանիշի և Мitsubishi Pajero io մակնիշի 34 MN 213 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավոր վարորդների ինքնությունը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել բժիշկները: