Գերմանիայում Աֆղանստանից փախստականը դանակով հարձակվել է հղի կնոջ վրա հիվանդանոցում, կնոջը շտապ վիրահատել են, չծնված երեխան մահացել է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ոստիկանության մամուլի ամփոփագրին։

Ինչպես տեղեկացվում է ոստիկանության՝ Presse Portal-ում հրապարակված ամփոփագրում, ուրբաթ երեկոյան փախստականը դանակով հարձակվել է հղի կնոջ վրա Բադ Կրոյցնախ քաղաքի հիվանդանոցում։ Լեհաստանի 25-ամյա քաղաքացուհին կյանքի համար լուրջ վնասվածքներ է ստացել եւ վիրահատվել է։

Ներկա պահին նրա վիճակը գնահատվում է կայուն, բայց երեխան մահացել է հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից։

Հարձակվողը կալանվել է։ Դատախազությունը եւ ոստիկանությունը հետաքննություն են սկսել։