Լոռու մարզում հունվարի 12-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19:30-ին Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Գարեգին Հովհաննիսյանը իր վարած ГАЗель մակնիշի 18 65 Լ համարանիշի ավտոմեքենայով Աքորի-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 30 մետր գլորվել ձորը:

33-ամյա վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ГАЗель-ը սպասարկում էր Երևան-Ալավերդի երթուղին: