Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն անցյալ տարի՝ սեպտեմբերին, դիմել էր Պենտագոնին Իրանին հարվածներ հասցնելու խնդրանքով, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկյան ՊՆ-ին ուղղված նման խնդրանքի պատճառն էին ականանետի երեք կրակոցները Բաղդադի այն շրջանում, որտեղ տեղակայված է ամերիկյան տեսպանատունը:

«Դա, անշուշտ,  ցնցել է մարդկանց: Մարդիկ շոկի մեջ էին: Բոլորովին անհասկանելի է՝ որքան անկաշկանդ էին նրանք խոսում Իրանին հարվածներ հասցնելու մասին»,-ասել է ամերիկյան վարչակազմի նախկին աշխատակիցը:

Ինչպես հաղորդում է թերթը, Պենտագոնը բավարարել է Ազգային անվտանգության խորհրդի խնդրանքը: Ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ չափով էր նախագահ Դոնալդ Թրամփն իրազեկված նախապատրաստվող հարվածի մասին:

The Wall Street Journal-ը նշում է, որ Բոլթոնի կողմից արված միջնորդությունը վկայում է Իրանում ԱՄՆ-ի զինված ուժերի «լուրջ ծրագրերի» մասին: