67-ամյա կնոջ մահվան համար ամուսինը մեղադրում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  հիվանդանոցի բժիշկներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապաատրաստվում Գյումրի քաղաքի բնակիչ, 68-ամյա Արտաշ Վարոսյանի դիմումի փաստով:

Հունվարի 12-ին, Ա. Վարոսյանը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել և հայտնել, որ 2018թ.-ի նոյեմբերի 28-ին կնոջը՝ 67-ամյա Դիաննա Մարտիրոսյանին, Գյումրիի բժշկական կենտրոնից «բրոնխիալ ասթմա, շաքարային դիաբետ» ախտորոշմամբ ուղեգրով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով կինը մահացել է:

Ա. Վարոսյանի բողոքի հիման վրա հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: