Այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: