Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ոչ սթափ վիճակում գտնվող ուղեւորը դեբոշ է կազմակերպել մեկնման սրահում եւ բերման ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում, նշվում է տեսահոլովակի նկարագրությունում: Տեսագրությունում երեւում է՝ ինչպես է տղամարդը նետում սեւ պայուսակն ու կոչ անում ուղեւորներին պառկել հատակին, քանի որ դրանում իբրեւ թե ռումբ է: Ինչից հետո նա լեզվակռվի է բռնկվում ոստիկանների հետ եւ փորձում ֆիզիկապես հակազդել նրանց, սակայն արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները նրան շրջափակում են եւ ձերբակալում: