Տորոնտոյի կենտրոնում կրակոցների արդյունքում վիրավորվել է մեկ մարդ, հաղորդում է ТАСС –ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքին:

Միջադեպը  տեղի է ունեցել Քինգի եւ Քոլբորն փողոցների խաչմերուկում՝ տեղական ժամանակով ժամը 16:40-ին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է ծանր հրազենային վնասվածքներ ունեցող մի մարդու: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակում:

Ոստիկանությունը ներկայումս հարցաքննում է վկաներին: Նախնական տվյալներով, հրձիգը միայնակ չի եղել: