ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում եւ դրա շրջակայքում 231 ՃՏՊ է տեղի ունեցել ուժեղ ձյան պատճառով, հաղորդում է ТАСС-ը:

Գործակալության տվյալներով, մոտավորապես 117 վարորդներ ուղղակի խրվել էին ճանապարհներին:

Ինչպես նշվում է, ծանր ձյունը կաթվածահար է արել քաղաքի տասնյակ կազմակերպությունների եւ հաստատությունների աշխատանքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնում ձնաբուք է եղել: