NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Անի Մովսիսյանը գրականագետ-պրոկրաստինատոր է: 10 տարվա ստաժով հայրենադարձ: Երազում է Պորտուգալիայի եւ հագուստի հետ կապված զբաղմունքի մասին:

Մասնագիտության եւ իր մասին

Մի քանի շաբաթ առաջ աշխատանքից հեռացա: Ոչմիտեղ, ինչպես ընդունված է ասել: Սկսեցի գիտակցել, որ պետք է նոր ճանապարհներով շարժվել: Երազում եմ հագուստի հետ կապված ինչ-որ բան անել, արդյոք ստեղծե՞լ, իսկ գուցե կոմպոզիցիա կամ վիզուալիզացիա, ոճավորում անել: Վախենալո՞ւ է: Այո՛: Երեսուն տարեկանում ամեն ինչ նորից, ինտուիտիվ մակարդակում, առանց հիմքի սկսելը միշտ էլ տագնապալի է: Ուստի առաջին հերթին ուսման համար լավ տարբերակներ եմ փնտրելու, քանի որ ինքնավերլուծության, հետահայացության սովորությունը եւ ինքդ քեզ ուղղված հավերժական հարցերն այս պահին ավելի շատ խանգարում են, քան մոտիվացնում: Պետք է ներքին Չակ Նորիսով դռներ բացել՝ անվախ եւ միանգամից, համարձակ: Իսկ ես դեռ հիմնավոր պրոկրաստինացիայի եւ Օբլոմովի հավաքական կերպարի միջեւ սահմանագծում են:

Ես պրոկրաստինատոր եմ՝ պարբերական միզանտրոպիայի թեթեւակի երանգով: Ձգտում եմ գիտակցված, իմաստավորված պրոկրաստինացիայի: Վերընթերցում եւ վերապրում եմ սիրելի մանկական գրքի արտահայտությունը՝ «ոչինչ չանելը կյանքի կարեւոր մաս է», իսկ հետո առաջ եմ վազում, դեպի իմ ամենօրյա պատմության մյուս մասը:

Մարդիկ կարծում են, թե ես բաց, ակտիվ եւ շփվող մարդ եմ: Միայն թե իմանային, որ ես ժամանակ առ ժամանակ մասնակցում են հակածնունդի մասին գրականության ընթերցմանը եւ «My dying bride» լսում:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Քաղաքականության մասին կարելի է չխոսել, բայց քաղաքականությունը մոտակա խանութ գնալիս քո գրպանում դրամի քանակն է: Եվ կյանքն առանց դրա անհնար է: Փղոսկրե աշտարակն արդեն չի պաշտպանի, մնում է մի խուլ վայր գնալ եւ կաթնամթերք արտադրել: Բայց այստեղ նորից նույնն է՝ փոքր բիզնես, միկրոտնտեսություն, տնտեսություն, քաղաքականություն:

Հանրահավաքներին սկզբունքորեն չեմ գնում, այնտեղ ժողովուրդը ամբոխի է վերածվում, կառավարվող ամբոխի, գրեթե միշտ: Իսկ ամբոխի մեջ ո՛չ ճշմարտություն, ո՛չ իրավացիություն չես գտնի:

Օրինակ բերեմ ապրիլյան իրադարձություններից. որքա՞ն մարդ դուրս կգար փողոց, եթե սկզբնական կարգախոսը հենց «Փաշինյան վարչապետը» լիներ: Քիչ: Շատ քիչ: Սակայն տխրահռչակ կոչի հովանու տակ, որը էպոսի եւ ֆոլկլորի էր վերաճել (եկեք անկեղծ լինենք՝ ինչ-որ իմաստով արտակարգ), հազարավոր մարդիկ դուրս եկան:

Եվ սա արդեն մանիպուլյացիա է: Ներկայիս իշխանության պոպուլիզմի հետագա մանիպուլյացիաների թվում առաջինը: Առաջինը, սակայն ոչ վերջինը: Հանրահավաքները ֆարսի էին վերածվել, մարդիկ՝ իշխանամետ ուժի կենդանի կիթչի, երբ չափվում են ոչ թե հաշվին ունեցած թվերով, աշխատատեղերի քանակով կամ ներդրումների մակարդակով, այլ նրանց թվով, ով պատրաստ է փողոցներ փակել եւ մայրաքաղաքի գլխավոր հրապարակը լցնել:

Ապրիլյան իրադարձություններից հետո, որոնք ես ոչ մի դեպքում հեղափոխություն չեմ համարում, այլ պարզապես աթոռակռիվ, ինձնից օձիքն ազատել, ընկերների ցանկից հեռացրել եւ զզվելի բաներ է գրել մարդկանց մի զգալի շքախումբ: Քանի որ ես հրապարակավ զրոյական հանդուժողականություն էի ցուցաբերում իմ մեքենայի առաջ փակած ճանապարհների նկատմամբ, որում երեխա կար: Եվ ուշ գիշերով իմ պատուհանների տակ կաթսաների զրնգոցին:

Այդ իրադարձություններն իսկապես տակնուվրա արեցին մեզ, դժվար է հերքել: Մնացածը քաղաքական խաբուսիկ փայլ եմ համարում, որտեղ գլխավոր գումարը՝ իշխանությունն էր: Գումարելիները նույնն էին: Եվ նրանց տեղափոխությունից գումարը…կարծում եմ՝ պարզ է:

Ինձ ու իմ ընտանիքի համար ամենացավալի արդյունքը դարձավ փոփոխական մթնոլորտը: Կարծես թե շեշտը սիրո եւ հանդուրժողականության վրա էր: Սակայն բոլորովին այլ բան դուրս եկավ. նրանք ովքեր դեմ էին, ավտոմատ կերպով հայրենիքի դավաճանների թվին էին դասվում: Պե՞տք է արդյոք հիշեցնել պատգամավորների տներ կատարված ամոթալի ուխտագնացությունների մասին: Կամ աղբարկղերի՝ այն մարդկանց նկարներով, ում տեղն, ըստ հեղինակների, հենց աղբանոցն է:

Դրա համար առաջին անգամ Հայաստանում բնակվելու տարիներին ինձ եւ ամուսնուս մոտ արտագաղթելու ցանկություն առաջացավ: Հույս ունեմ, որ այդ ցանկությունը մարդկանց շրջանում համարժեք երկխոսության զարգացման մակարդակի հակադարձ համեմատականությամբ կշարժվի:

Դեռ մի քանի ամիս առաջ այս կամ այն՝ ներկայիս իշխանություններին ոչ լոյալ գրառումը հրապարակելով, ես ստիպված էի բացատրել, որ ջերմ զգացմունքներ չեմ տածում նրա նախորդների նկատմամբ, ոչ մի կուսակցության անդամ չեմ: Եվ քանի դեռ առողջ դատողություն ունեմ, երբեք կուսակցական չեմ լինի: Բայց ջնջել այն, ինչ արվել է երկրի ինստիտուցիոնալության եւ դե ֆակտո ազատ Արցախի համար, խոսել վերջին 20 տարիների լիակատար ձախողումների եւ այլ փաստարկներ չլսելու բացարձակ ցանկության մասին, տարօրինակ եւ անգամ վախեցնող է:

Այժմ՝ անցած կես տարվա բարձունքից, թունավորությունը անկում է ապրել, քննադատությունը սկսվում է ընկալվել, բայց դեռ համեստ եւ հազիվ նկատելի:

Դրական փոփոխություններ ես դեռ չեմ տեսնում: Նրանցից, ում իշխանությունը պետք է «ասֆալտին փռեր», բյուջեն լցնելու օգուտը եւ իմաստն ավելի քիչ է, քան ներդրումների արտահոսքը եւ տնտեսության հետընթացը:

Կաշառքները ինչպես տալիս էին առաջ, այնպես էլ տալիս են հիմա: Ինչ-որ մեկին ցուցադրական նստացնում են, մյուսներին՝ բաց թողնում: Հետո ինչ-որ մեկին են որոնում, նորից նստացնում են եւ այս ամենը ֆարսի վերածում: Բարձր ամբիոններից պոպոլուլիզմից բացի, ոչ մի իմաստալից բան ես չտեսա: Իսկ այդ էժան բանանները ժամանակն է փոփ-արվեստի սրբապատկեր դարձնել: Բայց դրանք, սեւ հումորի կանոններով, սկսել են թանկանալ:

Ես մեքենա ունեմ: Սովորել եմ ինչպես հարկն է, ըստ կանոնների՝ ատելով զուգաեռ կայանատեղիները, արտակարգ իրավիճակներում Էդվարդ Մունկի «Ճիչը» նմանակելով, ղեկը ազատ ընթացքի մեջ թողնելով: Հիմա հանգիստ եմ վարում, ավելի հանգիստ կայանում, բայց արդեն առանց այդ միստերիայի ականատեսների բարեկամական ծափահարությունների:

Կենտրոն չեմ գնում, այնտեղ հավերժական գժանոց է: Աշխատում եմ մինչեւ մետրո հասնել, ռոմանտիկ եւ հանգիստ րոպեներին տրոլեյբուս եմ նստում, գրեթե միշտ հասնելով ոչ այնտեղ, որտեղ ի սկզբանե ծրագրում էի: Բայց հիմնականում տաքսիից եմ օգտվում: Մեր երթեւեկությունը մղձավանջ է, ես ապրում եմ Արաբկիրում, եւ մենք մեքենաների կայանաման ժամեր ունենք, երբ ոչ մի խելացի մարդ այդ ժամանակ այդտեղ չի խցկվի: Կփրկե՞ն արդյոք խաչմերուկների «վաֆլիները»: Չգիտեմ, քիչ եմ հավատում, որովհետեւ մեզ մոտ վարելու մշակույթը զրոյական է: Ճանապարհին նայում ես մյուս վարորդի աչքերին, այլ ոչ թե նշաններին, փորձելով հասկանալ՝ թո՞ւյլ կտա անցնես, իսկ միգուցե առանց շրջադարձի միացված լուսաթարթի «կկտրի» առաջդ կամ ընդհակառակը՝ կորոշի շրջադարձ կատարել:

Ինձ հետաքրքիր է իմանալ, թե երբ կանցնի «դեռ այնքան քիչ ժամանակ է անցել, թույլ տվեք նրանք աշխատեն» խոսքերի վաղեմության ժամկետը: Թվում է, թե այս բացարձակ անհաջող արտահայտությամբ «հավատացյալները» դեռ երկար կքողարկվեն: Իսկ հետո ինչ-որ այլ բան կհորինվի, պոլիտիկանները կարողանում են տեսարաններ սարքել: Նույն խաղերն են՝ «սեւ-սպիտակ» աշխարհից «սեւ» մասնակիցներով, ինչի մասին դեռեւս այդ ժամանակ բարձրաձայնել էր մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուն, որն, ի դեպ, հաջողությամբ շահ կորզեց ժողովրդական սիրելիի կերպարից, եւ միաժամանակ, չի խորշում նկարահանվել նրանց՝ առցանց խաղատների, վարկային կազմակերպությունների գովազդային արշավներում, որոնք այս ժողովրդին կողոպտում են:

Որպես հասկացություն «հայրենասիրությունը» հիմա արժեզրկվում է: Մշակութային, մտավոր շերտերի սալերը տեղաշարժվում են, սպառման դարաշրջանում առաջին պլան է մղվում մարդը: Բարձր հասկացությունները հնանում են, ցավոք, սարկազմով պատվում: Բայց մարդու համար ի՞նչ է հայրենիքը: Ինչո՞վ է պայմանավորված այդ հայրենիքի ընտրությունը՝ մեկ ազգության, ռասայի ներկայացուցիչների տարածքում ապրելո՞վ: Ինքս կարծում եմ, որ ազգությունը մեր կողմից չընտրվող պայմանականություն է, ձանձրալի եւ ճիշտ այնպիսին, ինչպես եւ այլ հարյուրավորները: Ուստի եւ հայրենասեր եմ համարում նրան, ով ընտրել է այն վայրը, որտեղ նրա կամ նրա մերձավորների համար լավ է: Ովքեր ցանկանում են այնտեղ տուն կառուցել եւ այդ վայրն ավելի լավը դարձնել:

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

Ընտանեկան բռնության թեման փաստացի արդիական է բոլոր զարգացող երկրներում: Սա արդեն, շատ դառը, բայց կարծատիպ է: Ընդ որում՝ ոչ միայն ցիսգենդերային հետերոսեքսուալ մարդկանց շրջանում, այլ նաեւ նույնասեռական միությունների շրջանում: Այս խնդիրն ավելի սուր է ծառացած Հայաստանում, որտեղ բավական է Երեւանից երկու կիլոմետր հեռանալ կամ հայտնվել մայրաքաղաքի ծայրամասերում, իշխում է չափազանցված նահապետական համակարգը: Իսկ ահա, թե դռների հետեւում ինչ է կատարվում թունավոր սկեսուրի կամ ամուսնու հետ, դժվար է իմանալ, ինչպես նաեւ ինչ-որ վիճակագրություն կամ կանխատեսումներ հրապարակել:

Բացարձակապես նորմալ եմ վերաբերվում ԼԳԲՏ ներկայացուցիչներին եւ քվիր համակեցություններին: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այլ կերպ վերաբերվել նորմայի տարատեսակին, իսկ նույնասեռականությունը ճանչվել է ոչ թե շեղում, այլ հենց նորմայի տարատեսակ: Իսկ ահա շքերթներն, ի դեպ, չեմ սիրում: Աջ, ձախ, ցիսգենդերային, քվիր, մայիսմեկյան շքերթները: Անհեթեթ կիթչ եմ համարում քո սկզբունքները բազմության մեջ պաստառներով ներկայացնելը: Սակայն դրա համար ոչ ոքի չեմ էլ դատապարտի, այստեղ հարցը պատշաճ ազատության մասին է, որը չի խախտում այլոց ազատության սահմանները: Ահա եւ վերջ:

Փողի եւ վախերի մասին

Ես չափազանց ոչ պիտանի եմ փող ստանալու, կուտակելու եւ ծախսելու հարցերում: Սա մորիցս է գալիս: Նա ապրում էր «լայն քայլի» հիպերտրոֆիայի կանոնով: Հեռավոր «հեռվից» տուն վերադառնալու ժամանակ նրա մոտ մնում էր միայն սուրճի փող: Իմ դեպքում մի փոքր ավելի հեշտ է՝ որեւէ տեղ արշավից հետո դրամապանակիս մեջ կանխիկ փողից մնում է միայն տաքսու եւ դստերս վաղանցուկ քմահաճույքների համար պահածը:

Ամենից շատ հագուստի վրա եմ ծախսում: Ընդ որում՝ չեմ ձգտում սպառողական less is more ձենին, որովհետեւ ինձ համար հագուստը փոխանցելու կարեւոր միջոց է, այդ թվում՝ ինքս ինձ, սեփական տրամադրությունը, զգացումները եւ մտքերի դասավորությունը: Բայց մաս մարքեթին զգուշավոր եմ վերաբերվում՝ խուսափելով զգեստապահարանիս մեջ փոշու աճի հեռանկարից, ընտրելով կայուն զարգացմանը եւ էթիկական սպառմանն ուղղված ռեւերանսի տարբերակները: Մի խոսքով՝ ձգտում եմ ամբողջությամբ հրաժարվել պլաստիկե փաթեթներից, որտեղից էլ գալիս է շոփերի հանդեպ կիրքը. հիմա ընկերներս հենց դրանք են ինձ նվիրում:

Մի ամբողջ կույտ վախեր ունեմ: Բայց ամենից շատ վախենում են վախի մասին սեփական մտքերից: Եվ այն բանից, որ դրանք կարող են սկսել իրականանալ:

Զգեստապահարանի եւ դիմահարդարման մասին

Նվիրական երեսունին մոտենալիս զգեստապահարանում մինիմալիզմը սկսում է զգալիորեն գերակշռել: Եթե նախկինում Pinterest-е-ում մուդբորդը կառուցվում էր բացառապես boho-chic-ի շուրջ, ապա հիմա թափ է հավաքում զուսպ գունապնակը: Լակոնիկ, բայց միաժամանակ բարդ համադրության ձեւվածք եւ բնական գործվածքներ: Ես այս կերպ Instagram-ի միջոցով հայտնաբերեցի տեղային ասիական դիզայներներին եւ իսկապես սիրահարվեցի: Սա վիթխարի տիեզերքում միկրոտիեզերք է fashion թեգով: Հանճարեղ Ֆիբի Ֆայլոյի ժամանակների Celine-ի էսթետիկայով ոգեշնչված՝ իմ սիրելի կորեական մակնիշները հագուստ են ստեղծում սեռերի սահմանին: Ինքնավստահ, հանդարտ կանանց համար՝ ներսում լուսավորության տխրահռչակ լույսով: Վուշից, բամբակից կամ բրդից: Ըստ քողարկված վաբի-սաբիի կանոնների, երբ մինիմալիզմն ավելի շատ է, քան թերասությունը: Սա մի ամբողջ փիլիսոփայություն է՝ նույնքան գեղեցիկ, ինչպես եւ դրա ստեղծման վայրերը: Հարավային Կորեան եւ Ճապոնիան առաջիկա ճամփորդության ծրագրված երթուղիներն են: Պարզապես պետք է պատրաստել դատարկ ճամպրուկները:

Մեծանում է սերս նաեւ վինտաժային իրերի հանդեպ: Եվ եթե նախկինում արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ անհատական Մեքքան COS խանութներն էին, ապա հիմա պաշտելի Լիսաբոնում վազում եմ վինտաժային կրպակ: Պորտուգալիա վերջին ուղեւորությունից բերեցի անցյալ դարասկզբի աներեւակայելի կիմոնո: Ամեն անգամ սրտի թրթիռով եմ հագնում: Իսկ արդեն Instagram-a-ի ընդարձակ տարածքում Օդեսայում արտակարգ աղջկա գտա, որն գերազանց վինտաժ է վաճառում: Այդպես ինձ մոտ թռավ եկավ գերմանական շքեղ oversize պլաշչը: Ընկերուհիներս կատակում են, թե դրանով ասես չեկիստ լինեմ: Ամենաիսկական հաճոյախոսություն է:

Վատ չեմ նկարում: Բայց միայն ոչ իմ դեմքին: Ուստի շպարի հետ հարգալից մակարդակ եմ պահպանում, բայց անհասանելի «Դուք»-ի: Կոսմետիկայի պայուսակիս մեջ միշտ կարմիր շրթներկ կա եւ նրա ածանցյալները՝ գինու, հատապտուղների երանգներով: Դրա հանդեպ սերը արմատներով է գալիս. նույնիսկ խոր ծերության տարիներին իմ գեղեցկուհի տատիկը շուրթերին վառ ռուբինի գույն էր քսում: Օգտվում եմ աչքի մատիտից եւ թեթեւ տոնային կրեմից, որն ավելի շուտ եզակի շտապ օգնություն է իմ համեմատաբար ոչ խնդրահարույց մաշկի համար:

Իսկ ահա խնամքի կոսմետիկայի հետ շատ ավելի լավ հարաբերություններ են հաստատվել: Վերջերս անցա cruelty free արտադրողներին՝ նրանց, ովքեր արտադրանքը կենդանիների վրա չեն փորձարկում: Ամենաշատը սիրում եմ ավստրալական «Grown Alchemist» մակնիշը: Երեւանում առաջնակարգ խանութ կա, որտեղ կարելի է գտնել էթիկական խնամքի կոսմետիկայի միջոցներ, ինչի համար աներեւակայելիորեն ուրախ եմ (տես՝ փողերի ծախսման մասին կետը):

Դեռեւս դպրոցական նստարանից մազերս հինայով եմ ներկում՝ հավելելով նոսրացված թեյի կամ սուրճի թուրմի զանգված:

Այն նույն, գրեթե հռչակավոր #30 տարեկանում մետաբոլիզմը հիմնականում դանդաղում է: Եվ եթե նախկինում կարող էի ինձ թույլ տալ գիշերը ֆաստ ֆուդ ուտել, ապա հիմա իմ guilty-pleasures-ը սիրալիորեն կուտակվում է ենթամաշկային ճարպում: Չեմ ժխտում՝ մենք գեղեցկության պատվաստված ստանդարտների գերին ենք: Բայց առողջ մարմինը չպետք է մեծ քանակությամբ ճարպ ունենա, ինչն անվիճելի է, ուստի չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ չափավոր կարդիոյի հետ միասին ավելի լավը կդարձնեն ոչ միայն սննդարար, այլեւ ընդհանրապես կենսական ռեժիմը: Շքափայլը հաճախ ծայրահեղություններ է սիրում. կա՛մ 16-ամյա մոդելներ՝ թեթեւակի անցողիկ չարտահայտված անորեքսիայով, կա՛մ մարմին, որն ավելի լավ է մոտակա թերապեւտին ուղարկել: Ստանդարտ S-L sizes-երը ցույց են տալիս միայն տեղային, ինդի-մակնիշներ: Բայց իմ սեփական առողջ անպաճույճ գեղեցկության ստանդարտն ընկած է հենց այս միջակայքում:

Մեծանալու պրոցեսին բավականին անտարբեր եմ վերաբերվում՝ ընտրելով իրավիճակը դա սկսվելու ընթացքում ընդունելու ճանապարհը: Ինձ դուր է գալիս ծերության գեղեցիկ շաբլոնային պատկերը: Մահկանացուի թեթեւ փառով ու պատուհանի վրա դրված խորդենիով: Սահմանային հարց է ընդունելու, վախի կամ մահը մերժելու թեման: Այս հարցում արդեն ավելի բարդ է, որովհետեւ եթե մահվան ստանդարտ թեման սկսում է մարդկանց հուզել ուշ սեռական հասունացման փուլում, ճակատագրական հարցերն ինձ մոտ ավելի ուշ առաջացան: Ես այդ հարցերը դեռեւս չեմ պարզել: Եթե ինքնուրույն չստացվի, կդիմեմ հոգեբանների: Հավատի համար, ցավոք, ես չափից ավելի անշնորհք եմ:

Համոզմունքների եւ ազդեցիկ մարդկանց մասին

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Instagram-е-ում մի քանի հազար բաժանորդ ունեցող մարդն արդեն նանոինֆլյուենսեր է, որը կարող է մտածողության վրա ազդել եւ համապատասխանաբար՝ վաճառքի, եթե այս ռակուսն ընտրենք:

Բանական մարդու ամենահրաշալի հատկություններից մեկը զարմանալն ու ոգեշնչվելն է: Իրականում ինձ հետ անքակտելիորեն կապված են նրանք, ովքեր կարող են այս կամ այն կերպ ազդել ինձ վրա, եւ այն, ինչն ինձ ոգեշնչում է: Ինձ կարող է ոգեշնչել նա, ով համացանցում էջ չունի: Հարեւանը, որը լվացքը երկրաչափորեն ճիշտ է կախել: Բացարձակապես անվերջորեն ոգեշնչում է Պորտուգալիան, ես այս երկրին անհիշորեն եմ սիրահարվել: ՄՏԿ թռչած կենսաբան գիտնականը: Նկարազարդումները եւ դրանց հավաքորդները: Կատուները: Առանց կիթչի ու աղմուկի մարդկանց եւ կենդանիներին օգնող կազմակերպությունները: Արսենի Տարկովսկու տեքստերը: Նաբոկովի, Օնետիի, Սաշա Սոկոլովի, Դոննա Տարտի, Ալեքսանդր Սիտնիկովի: Համսունի նորվեգական միստերիաները: Քնելուց առաջ դստերս հետ մեծ Կոմիտասին լսելը: Red hot Chili Peppers-ը եւ կյանքից նրանց անսպառ հաճույք ստանալը: Ben Howard-ը, Travis-ի եւ Arvo Part-ի տղաները: Վիկտորիանական դարաշրջանը եւ դրա արտացոլանքը հագուստում: «Ծովի երգը» մուլտֆիլմը… Ցանկը կարելի է անվերջ շարունակել, եւ սա հրաշալի է:

Հավատում եմ, որ այնպես պետք է ապրել, որպեսզի օրվա ընթացքում իրականում պատահի թեկուզ մեկ հաճելի պահ: Որն է կյանքի իմաստը դրա բացակայությամբ: Միայն թե սիրելի մարդը փարված լինի: Սիրելի սուրճը կամ թեյը խմվի: Ընթերցվի գրքի էջը, լսվեն երաժշտության տակտերը: Նկատվի շրջապատած բնությունը եւ կատարվի այն նույն մի կում թթվածնը խորը ներշնչելը, որը մեր անծայրածիր արեգակնային համակարգում ուրիշ ոչ մի տեղ չկա:

All these small things they gather round me.

Լուսանկարները ՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am 

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան)