ԱՄՆ-ի որոշ քաղաքներում մարդիկ մասնակցել են առանց տաբատի մետրոյում երթեւեկելու ֆլեշմոբի: Այս ակցիան դարձել է թվով 18-րդը եւ ամեն տարի անցկացվում է երկրում, գրում է Metro-ն:

Ըստ ավանդույթի՝ ակցիայի մասնակիցները սովորական ձմեռային հագուստով, բայց առանց տաբատի հայտնվում են մետրոյում: Նրանք մնում են անվրդով՝ չնայած մասնակի մերկության պատճառով որոշակի անհարմարությանը:

Ակցիայի կազմակերպիչները մասնակիցներին կոչ են անում ասել, որ նրանք պարզապես մոռացել են հագնել տաբատը եւ որ նրանք մի փոքր մրսում են: