Հավկիթի լուսանկարն Instagram-ում 25 մլն-ից ավելի լայք է ստացել եւ դարձել սոցցանցի գոյության ամբողջ պատմության մեջ ամենատարածված լուսանկարը, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Հունվարի 4-ին միակ լուսանկարը օգտատերը տեղադրել է world_record_egg անունով էջում, որ գերազանցի լայքերի ռեկորդը, որոնք դրվել էին մոդել Քայլի Ջենների եւ ռեփեր Թրեւիս Սքոթի երեխայի լուսանկարի տակ: «Եկեք միասին համաշխարհային ռեկորդ սահմանենք եւ ստանանք գրառումը, որն Instagram-ում ավելի շատ են լայքում: Գերազանցենք ընթացիկ համաշխարհային ռեկորդը, որը սահմանել է Քայլի Ջենները (18 մլն)»,- նշված է գրառման մեջ:

BuzzFeed պորտալը հայտնում է, որ էջի հեղինակը ներկայանում է բրիտանական հավ, որն իմացել է Ջենների ռեկորդի մասին եւ որոշել նրան մարտահրավեր նետել: «Ես դրա մեջ մարտահրավեր տեսա, որպեսզի հաղթեմ: Անձնական ոչինչ չկա»,- ասել է հեղինակը:

Տեղեկանալով, որ հրապարակումը գերազանցել է սոցցանցի իր ռեկորդը՝ Ջեններն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում կոտրում է հավկիթը: