Թեհրանից քիչ հեռու Իրանի բանակի վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի բեկորների տակից հանվել են բոլոր 15 մահացածների մարմինները: Ինքնաթիռում գտնվող 16 անձանցից մեկը ողջ  է մնացել, հաստատել է Իրանի դատական բժշկության կազմակերպությունը:

«Ինքնաթիռի անձնակազմի 16 անդամներից մեկ մարդ ողջ  է մնացել, 15-ը՝ մահացել», -ասել է կազմակերպության ներկայացուցիչ Մեհրդադ Բախշին՝ նշելով, որ մարմինները տեղափոխվել են Ալբորզ նահանգի դատական բժշկության կազմակերպություն, որտեղ տեղի է ունեցել կործանումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: