Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարծում եմ, որ ԱԱԾ-ն այն սպեցիֆիկ կառույցն է, որ պետք է լինի բացառապես վարչապետի ենթակայության ներքո: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը:

«Այլ է վերաբերմունքս ոստիկանության պարագայում: Այստեղ ես համոզմունք չունեմ, որ այն պետք է լինի կառավարությանն առընթեր, բայց կարծում եմ՝ այս թեման բաց է քննարկման համար»,-ասաց նա:

Նշենք, որ դեռեւս ընդդիմություն եղած ժամանակ «Ելք» խմբակցությունը հայտարարում էր, որ վետք է ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն նույնպես խորհրդարանական վերահսկողության տակ լինեն, իսկ դրա համար դրանք պետք է դառնան նախարարություն, ոչ թե կառավարությանը կից կառույց լինեն: