Արարատ Միրզոյանը չի պատրաստվում փոխել ԱԺ նախագահի ծառայողական մեքենան:

«4 տարի հետո գուցե այդ մեքենայի հետ մի բան լինի, բայց այսօր օգտվելու եմ այդ մեքենայից, որը կա»,- այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը:

«Սենյակը վերանորոգելու մասով պետք է նայենք, որովհետեւ ԱԺ պատգամավորների սենյակները եւս լրջորեն վերանորոգման կարիք ունեն: Հիմա մեծ գործ են արել, միջանցքները եւ սանհանգույցները վերանորոգվել են: Ես հիշում եմ, որ երկու տարի առաջ ընտրվեցի պատգամավոր, ինձ վրա ոչ հաճելի տպավորություն էին թողել ԱԺ շենքի սանհանգույցների ու միջանցնքների վիճակը: ԱԺ նախորդ ղեկավարությունն այդ հարցը լուծել է, շնորհակալություն իրենց, բայց խնդիր ունենք սենյակների հետ կապված՝ այդ թվում կապված լարերի հետ»,-ընդգծեց Միրզոյանը: