Թուրքիայում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել սկանդալային պատմության մեջ հայտնված դպրոցի տնօրենը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մարաշում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Մարաշ քաղաքի դպրոցներից մեկի տնօրեն Իբրահիմ Յըլմազջանը։

Իբրահիմ Յըլմազջանը հայտնի է սկանդալային պատմությունով։ Դպրոցի աշակերտներից մեկը նկարահանել էր, թե ինչպես է տնօրենը դպրոց մտնող աշակերտներին ստիպում համբուրել իր ձեռքը։