ԵՄ անդամ բոլոր երկրները որ այս տարի հնարավոր է այս տարի չվավերացեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը։

«Գուցե շատ իրատեսական չէ այս տարի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, բայց պատուհան կա շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում, որ այս տարի լինի»,- ասաց նա։

Միրզոյանը խոսքով՝այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագրի չվավերացումը կարող է կապված լինել նաեւ երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետ, օբյեկտիվ իրողությունների հետ։

«Խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, մարդիկ նոր են, եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեր աշխատանքը, ապա ավելի սահուն կընթանային այդ աշխատանքները»,- հավելեց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ 6-րդ գումարման Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այս տեմպերով 2019 -ին ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվելու։

Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին. Աշոտյան