Ճապոնիայում ընդունված է շատ աշխատել եւ նույնքան հուսահատորեն հանգստանալ: Տեղական DrinkShift ընկերության ներկայացուցիչները խմել սիրողների համար ինովացիոն սարք են թողարկել: Խելացի սառնարանն ինքն է իր համար գարեջուր պատվիրում, երբ այն սպառվում է, հայտնում է Daily Caller-ը:

Սառնարանի տերը կարող է բջջային հավելվածի միջոցով ընտրել, թե հատկապես ինչ տեսակի գարեջուր է ցանկանում իր տանը տեսնել: Դրանից բացի, սառնարանը ֆիքսում է, թե տերը երբ եւ որքան շատ է խմում:

«Արդյունքում՝ հենց մտածում եք այն մասին, որ գարեջրի շիշը բացեք, այն արդեն ձեզ է սպասում»,- նշում են արտադրողները:

Խելացի սառնարանը ներկայացրել են Լաս Վեգասում Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում (CES): Առայժմ հայտնի չէ, թե սարքը երբ կսկսեն վաճառել: